Հրետակոծության արդյունքում մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել են մի շարք տներ, բնակելի շենքներ և փողոցում կայանված ավտոմեքենաներ։
Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել և հայտարարել ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:
«Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի շփման գծի ողջ երկայնքով սկսած հարձակման վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։
Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել։